ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կարո Փայլան. Թուրքիայի գործողությունները Սիրիայում ոչ այլ ինչ են, քան տեղահանություն և ցեղասպանության փորձ

Կարո Փայլան. Թուրքիայի գործողությունները Սիրիայում ոչ այլ ինչ են, քան տեղահանություն և ցեղասպանության փորձ
18.10.2019 | 00:00

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը լիագումար նիստում խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողության մասին՝ տեղեկացնում է Yeni akit լրատվական կայքը: Փայլանը նշել է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում ոչ այլ ինչ են, քան տեղահանություն և ցեղասպանության փորձ՝ ՄԱԿ-ի բոլոր սահմանումներով: «Ժողովրդագրության հետ խաղալ չի կարելի: Դա հանցանք Է: Նույն հիմքով Իսրայելը գրավում է Պաղեստինի տարածքները»,- ասել է Փայլանը: Նրա ելույթը բուռն արձագանքներ է ստացել:


Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը դատապարտել է Փայլանի ելույթը՝ Թուրքիայի ռազմական գործողություններն Իսրայելի հետ համեմատելու համար: Զենգինի խոսքով՝ տարածաշրջանում այս իրավիճակի մեղավորը «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, իսկ ցեղասպանություն բառի օգտագործումը Փայլանի կողմից Զենգինը որակել է պառակտում: Փայլանի խոսքերն ամենակոշտը քննադատել է «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը:


«Անիծում եմ այդ խոսքերը: Թուրքիան իր պայքարը տանում է Սիրիայի հյուսիսի բնակչության և տարածաշրջանի խաղաղության համար»,- ասել է Աքչայը:
«Լավ» կուսակցության խմբակցության ղեկավարն էլ է դատապարտել խորհրդարանի ամբիոնից նման արտահայտությունների կիրառումը: Ընդդիմադիր ամենամեծ խմբակցության՝ Ժողովրդահանրապետականի ղեկավար Էնգին Ալթայն ասել է, որ չնայած Փայլանի որոշ խոսքեր չի ընդունում, բայց հիմնականում նրա խոսքը ճիշտ էր, իսկ եթե խորհրդարանը կարծիք հայտնելու հարթակ է, իրենց կարծիքը կարող են հայտնել բոլորը:

Դիտվել է՝ 429

Մեկնաբանություններ